Conversation With A Friend

I’ll let this one speak for itself. I had to write this poem after a dinner conversation last week with a friend of mine.


Զանգի Ձայնը

Օտար եղա ես կարոտած,
Այս ցուրտ երկրի ամպերի տակ,
Կանչեց հայրենիքս աչքերով թաց,
Ծով ու երկնքով իր կապուտակ:

Երազ է սա վստահ եմ ես,
Չեմ տեսել ուրիշ դեպքում,
Որ մի երկիր խոսի այդպես,
Զավակի հետ իր աքսորում:

Կգա մի օր, որ կարթնանա,
Ժողովուրդն իմ մոլորված,
Կղողանջի իր զանգը նա,
Եվ կկանչի մեզ գրկաբաց:

Ու հստակ է, որ այն պահին
Եվ ոչ մի հայ չի դիմանա
Զանգի ձայնին ու իր սրտին,
Տուն կգնա և կիմանա,
Որ երազ չէ սա,
Այլ երազանք,
Մի պարզ հոգու
Սրտի խորքում:

Leave a Reply

%d bloggers like this: