Few Words, Much To Say

The Love Bug by *NaBHaN
The Love Bug by *NaBHaN

I wrote this in response to a poem with the same title by my friend. After receiving permission to use the title, I wanted to share it here. It is dedicated to my best friend to whom I am honored to be married for over ten years now. This will also have to speak for itself…

Իմ սկիզբ, իմ վերջ…

Կայծն աչքերում, միտքը գլխում,
Սերը սրտում, Աստված հոգում,
Նայեց ինձ նա ու ջերմ ժպտաց,
Հետո գրկեց ու համբուրեց։

Ես հասկացա որ սկիզբն է նա,
Բաց էջերի այս նոր կյանքիս,
Աստվածային էակ է նա,
Մայրն ապագա զավակներիս։

Թևեր տվեց ու ինձ օգնեց,
Նույնիսկ երբ ես արժանի չէի,
Նեցուկ եղավ ու միշտ գրկեց,
Երբ հուսահատ, վախեցած էի։

Աստված օրհնեց մեր սերը սուրբ,
Դարձանք մեկ սիրտ, հոգի, մարմին,
Ծնող դարձանք ուժեղ բայց նուրբ,
Բարի զավակ մեր մեծերին։

Ու օրեցօր ես հասկացա,
Որ ապրում եմ կյանք երջանիկ,
Եվ ում մոտով ճամփիս անցա,
Ես մաղթեցի բախտն իմ փոքրիկ։

Աստված տեսավ մեր սերը խոր,
Ու խոստացավ անշուշտ մի օր,
Որ վերջն էլ իմ կլինի նա,
Կայծն աչքերում, միտքը գլխում,
Սերը սրտում, Աստված հոգում։

2 Comments

Leave a Reply

%d bloggers like this: